«Aston Martin» ավտոարտադրողը մայիսի 18 -ին կներկայացնի DBS-ի հաջորդ մոդելը: Նյուրբուրգրինգում կկազմակերպվի ավտոմեքենայի առաջին ցուցադրությունը նախնական պատվեր կատարած գնորդների համար: Մեքենաները նրանց կառաքվեն 2012թ. դեկտեմբերին եւ 2013թ. հունվարին:

Նոր DBS մոդելը արտաքնապես նկատելիորեն կտարբերվի ներկայիս մոդելից: Նրա դիզայնը կատարված է նույն ոճով, ինչ One-77-ինը:

Լրտեսական լուսանկարներից պարզ է դառնում, որ այս մոդելն ավելի ագրեսիվ տեսք կունենա: Այն կունենա 6 լիտրանոց V12 շարժիչ, որը ներկայումս առաջարկվում է   V12 Vantage-ի, DBS-ի եւ DB9-ի համար: