Ռուսաստանյան ընդդիմության առաջնորդներ Ալեքսեյ Նավալնին եւ Սերգեյ Ուդալցովը կարող են երկու տարի ճաղերի ետեւում անցկացնել:Նրանք երկուսն էլ անցնում են մայիսի 6-ին Բոլոտնայա հրապարկում «Միլիոնների երթի» ժամանակ անկարգությունների գործով:

Հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը, վկայակոչելով Կրեմլի իր աղբյուրները, իր Twitter -ում գրել է, թե «նախատեսում են երկուական տարի տալ Ուդալցովին եւ Նավալնիին»:Հիշեցնենք, որ Մոսկվայում անցակցված «Միլինոների երթից» հետո հարուցվել է քրեական երկու գործ` զանգվածային անկարգության կոչ անելու եւ  իշխանության ներկայացուցիչների նկատմամբ ուժ գործադրելու փաստով:

Եթե Նավալնին եւ Ուդալցովը վկայից վերորակվեն մեղադրյալի, նրանց կարող է սպառնալ երկուսից հինգ տարի ազատազրկում: