ԱՄՆ բանակը ցանկացած պահի կարող է վերսկսել հարվածները Իրանին, եթե դրա անհրաժեշտությունը լինի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Այժմ մենք դա դադարեցրել ենք։ Բայց կարող ենք դա անել ցանկացած ժամանակ», - ասել է նա լրագրողներին իր ինքնաթիռի վրա։

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ որոշել է չհասցնել Իրանի դեմ նախատեսված զանգվածային հարվածները, քանի որ ցանկանում է կրկին փորձել վիճահարույց հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով։