Վեստա աստերոիդը միանգամայն կարող էր լինել Երկրի երկվորյակը, սակայն նրա աճին խանգարել է Յուպիտերի հետ մոտ լինելը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է CNews-ը,  հայտարարել են  դեպի այդ աստերորիդ ուղեւորված NASA-ի «Dawn» զոնդի մասնագետները:

Պարզվել է, որ Վեստան իրենց ներկայացնում է մոլորակի նախատիպ, որն ի հայտ է եկել 4,5 մլրդ տարի առաջ: Ժամանակի հետ նման նախամոլորակները վերաճել են մոլորակների, ինչպես Երկիրը, Մարսն ու Վեներան, սակայն Վեստայի հետ դա տեղի չի ունցել. նա գտնվել է Մարսի եւ Յուպիտերի միջեւ, իսկ այնտեղ «այլ օրենքներ» էին ` գազային հսկայի գրավիտացիայով պայմանավորված:Վեստան Արեգակնային համակարգի ամենախոշոր աստերոիդն է` 530 կմ տրամագծով: