Մայիսի 13 –ին մեքսիկական Մոնտերեյ քաղաքի մայրուղուց ոչ հեռու հայտնաբերվել են պլաստիկե պարկեր, որոնց մեջ առնվազն 37 մարդու մարմինների մնացորդներ են:

Ինչպես հաղորդում է «BBC Russian»-ը,  սպանությունները մրցակցող նարկոկարտելների միջեւ բախումների արդյունք են:

Մի քանի օր առաջ Մեքսիկայի մեծությամբ երկրորդ քաղաքում` Գվադալահարում գտնվել են եւս 18 մարդու այլանդակված մարմիններ: