Թուրքական ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռը մայիսի 13-ին վթարային վայրէջք է կատարել Խարկովի միջազգային օդանավակայանում:
Ինչպես հաղորդում է «Վեստին», վայրէջքի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել: Օդանավում գտնվել է անձնակազմի 2 անդամ եւ 4 ուղեւոր:
Ստուգման ժամանակ օդանավի վրա մեխանիկական վնասվածք չի հայտնաբերվել, նշում է «Ինտերֆաքսը»: Տուժածներ չկան:




























