Կաբարդինո Բալկարիայում մայիսի 13-ի կեսօրին դպրոցական ավտոբուսի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել` 19-ը:
Կաբարդինո Բալկարիայից «ՊԱԶ» ավտոբուսը 17 դպրոցականներով բախվել է այդ նույն ուղղութամբ գնացող «ՄԱՆ» ավտոբուսին` Պյատիգորսկի Ինոզենցովա ավանի շրջանի մայրուղում: Հարվածից «ՊԱԶ»-ը շրջվել է: Երկու երեխաներ եւ նրանց ուղեկցող կինը մահացել են վթարի վայրում, եւս 19-ը մարդ տեղափոխվել են հիվանդանոց: Ավելի ուշ եւս մեկ կին վախճանվել է հիվանդանոցում:
«ՄԱՆ»-ում եղել է 20 մարդ, նրանցից ոչ ոք չի տուժել:
Ժելեզնովոդսկի «Կովկասի երեխաները» փառատոնը, որին ուղեւորվում էին դպրոցականները, հետաձգվել է: Ստավրոպոլից, Կրասնոդարից եւ Կաբարդինո Բալկարիայից փառատոնին եկած երեխաները մեկ րոպե լռությամբ հարգել են Պյատիգորսկի մոտ պատահարում զոհվածներին եւ փակել են փառատոնը:
Պյատիգորսկյան բժիշկները վիրահատել են 4 աղջկա, որոնց վիճակը օրհասական է եղել: Բժիշկները որոշել են տուժածներին չուղարկել մայրաքաղաքային հիվանդանոցներ:




























