Ինդոնեզիայում մայիսի 13-ին` կիրակի օրը, հայտնաբերվել էին աղետի ենթարկված Sukhoi SuperJet-100 ինքնաթիռի «սեւ արկղերը»: Սպասվում է, որ այսօր` մայիսի 14-ին, նրանք կտեղափոխվեն Ջակարտա:

Ըստ ինդոնեզական փրկարարների` ինքնաթիռի ձայնագրիչների բարձրացման հիմնական դժվարությունը տեղանքի բարդ ռելիեֆն է եւ վատ եղանակը, հայտնում է  «Ռոսսիյսկայա գազետան»: Սակայն փրկարարների եւ ոստիկանների խմբերն արդեն դեպքի վայրում են, որպեսզի բարձրացնեն «սեւ արկղերը»:

Sukhoi SuperJet-100-ը կործանվել էր մայիսի 9-ին` ցուցադրական թռիչքի ժամանակ Սալակ լեռան լանջին բախվելու հետեւանքով: Ինքնաթիռում գտնվել են 45 մարդ, այդ թվում` 8 ռուս: Ինքնաթիռը կառավարում էր ռուսական անձնակազմը: Ինքնաթիռը բախվել է Սալակ լեռան լանջին` 1,6 կմ բարձրության վրա: