Leica լուսանկարչական ապարատի նախատիպը Վիեննայի Վեստլիհթ պատկերասրահի  աճուրդում վաճառվել է  2,16 միլիոն եվրոյով` ռեկորդային գումար լուսանկարչական սարքի համար: Գնորդի անունն անհայտ է: Աճուրդում նախնական գինը կազմել է 300 հազար եվրո, եւ փորձագետները կարծում էին, որ աճուրդի ընթացքում այն լավագույն դեպքում կկրկնապատկվի: 

Սակայն աճուրդի վերջում գինը հասել է 1,8 միլիոն եվրոյի: Մնացած գումարը կազմում են հակերը եւ  հավելավճարները, հայտնում է BBC-ն:

1923 թվականին Leica ընկերությունն արտադրել էր նման 25 նախատիպեր, որոնք հայտնի  Leica А սարքի հիմքում են ընկել` պատմության մեջ հաջող լուսանկարչական առաջին սարքը, որն աշխատում էր  35 մմ-անոց ժապավենով: Առաջին 25 լուսանկարչական սարքերն անվանվում էին «զրոյական շարք»: Այսօրվա դրությամբ նրանցից աշխարհում մնացել են միայն 12-ը:

Գերմանիայում գտնվող Leica ընկերությունը մինչեւ այժմ շարունակում է մնալ  ֆոտոսարքավորումների արտադրության աշխարհում ամենահայտնիներից մեկը: