Նեպալի հյուսիսային լեռնային շրջանում ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Ինքնաթիռում գտնվել է 21 մարդ:

Ինչպես Associated Press-ին հղում անելով  հայտնում է  «gazeta.ru»-ն,  ինքնաթիռը կործանվել է զբոսաշրջային հայտնի Ջոմսոմ քաղաքի օդանավակայանում վայրէջքի փորձ կատարելիս: Ինքնաթիռը պատկանում է  տեղական Air Agri ավիաընկերությանը:

Դեպի վթարի վայր են ուղեւորվել ոստիկանությունը եւ զինվորականները: Կատարվածի մանրամասները դեռեւս անհայտ են: