Կամչատկայում արջերը հոշոտել են մի տղամարդու: Տղամարդը  Կրաշեննիկովի շրջանում ձուկ էր որսում:

Զինված ոստիկանները նրա դիակի մոտ երկու արջ են հայտնաբերել, գրում է «ԱիՖ»-ը:

Գազաններից մեկին հաջողվել է տեղում սպանել, այն մոտավորապես մեկուկես տարեկան արու է եղել` շուրջ 80 կգ քաշով: Մյուս արջը փախել է, բայց նրան եւս գտել եւ կրակել են: