Դուք գիտեք, որ պարգևավճարների առումով կա ներդրված համակարգ կառավարության կողմից, որը հիմնված է կատարողականի գնահատման վրա և Ազգային ժողովը դրա մաս է, սա շարունակվելու է և այս առումով փոփոխություններ չեն լինելու վերջին ամիսների համեմատ։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 3–ին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ինքը պարգևատրումների ֆոնդը վերացնելու է։

Հարցին՝ արդյոք արդեն ունի որոշում, թե ով է լինելու Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, Ռուբինյանը պատասխանեց. «Ես արդեն ստորագրել եմ համապատասխան կարգադրությունը և Դավիթ Համբարյանը կնշանակվի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար։ Նա նախկինում եղել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար, եղել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, եղել է ներքին գործերի նախարարի տեղակալ»։