Ըստ նախնական տվյալների` Նեպալի ավիավթարում զոհվել է 11 մարդ: «Սինհուա» գործակալությունը հայտնում է, որ 5 մարդ ողջ է մնացել:
Agri Air ավիաընկերության Dornier մակնիշի ինքնաթիռը չվերթ էր իրականացնում Փոքհարա քաղաքից: Ավիավթարը տեղի է ունեցել Ջոմսոմ քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելու փորձի ժամանակ: Ինքնաթիռում գտնվել են 18 ուղեւորներ եւ անձնակազմի 3 անդամներ, ճշտում է BBC-ն: Ուղեւորների շարքում եղել են 16 հնդիկներ եւ երկու եվրոպացիներ:
Դեպքի վայրում կատարվում են որոնողափրկարարական աշխատանքներ, որոնց մասնակցում են ոստիկանները եւ զինծառայողները:
Դեպքի մանրամասները, ինչպես նաեւ զոհվածների եւ վիրավորների քանակը ճշտվում են:




























