Ֆիլիպիններում խոշոր վթարի հետեւանքով զոհվել է 11 մարդ, 10 մարդ էլ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: 

Ինչպես հաղորդում է rbc-ն,  ավտոբուսը կորցրել է կառավարումը ճանապարհի լեռնային  հատվածում, դուրս է եկել դրա եզրից  եւ  ցած գլորվել 150 մ բարձրությունից:

Մեքենան բավական լիքն է եղել, ուղեւորներ են եղել նաեւ տանիքին: Ավտոբուսում ընդհանուր թվով 30 ուղեւոր է եղել: