15-ամյա աղջիկն իր ընկերոջ հետ որոշել է հաշվեհարդար տեսնել հարազատների հետ, որոնք դեմ են եղել նրանց հարաբերություններին: Արդյունքում սպանված է պապիկը, տատիկը հիվանդանոցում է, իսկ դպրոցական աղջիկն ընկերոջ հետ պատասխան կտա սպանության համար:
Դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի Կեմերովի շրջանում: Ըստ հետաքննության` դպրոցական աղջկա հարազատները դեմ են եղել չափահաս ընկերոջ հետ նրա հարաբերություններին, եւ մարտական տրամադրված երիտասարդները որոշել են սպանել աղջկա հարազատներին:
Մայիսի 12-ին իր ընկերուհու տուն գալով` երիտասարդը դանակով հարվածել է նրա 57-ամյա պապիկին, որից հետո տղամարդը մահացել է: Իսկ աղջիկը դանակով մի քանի անգամ հարվածել է 55-ամյա տատիկին, ով ներկայումս հիվանդանոցում է գտնվում, հաղորդում է «Ռոսբալտը»:
Վախենալով` հանցագործներն աղջկա մորը ոչինչ չեն արել եւ փախել են հանցագործության վայրից: Նրանք ձերբակալվել են տաք հետքերով:




























