Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Քուլփի շրջանում PKK-ի զինյալները փակել են ճանապարհը, անձնագրային ստուգում եւ PKK-ի քարոզչությունն իրականացրել:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` այդ ընթացքում հիշյալ ճանապարհով անցելիս է եղել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Քուլփի շրջանի կառույցի ղեկավար Վեյսել Չելիքը: Քուրդ զինյալները մեքենայից իջեցրել եւ առեւանգել են Վեյսել Չելիքին, իսկ նրա հետ գտնվող 2 անձանց` բաց թողել: