Նեպալի հյուսիս-արեւմուտքում ավիավթարի զոհերի թիվը հասել է 17-ի: Ճշտված տվյալները հայտնում է  «Սինհուա» գործակալությունը` վկայակոչելով Նեպալի զինված ուժերի հրամանատարության աղբյուրներին: Ավելի վաղ հայտնվել էր 11 զոհերի մասին:  

Ողջ է մնացել 4 մարդ, այդ թվում` ինքնաթիռի ուղեկցորդուհին:

Agri Air ավիաընկերության Dornier մակնիշի ինքնաթիռը չվերթ էր կատարում Փոքհարա քաղաքից: Ավիավթարը տեղի է ունեցել Ջոմսոմ քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելու փորձի ժամանակ: Ինքնաթիռում գտնվել են 18 ուղեւորներ եւ անձնակազմի 3 անդամներ, այդ թվում` 16 հնդիկներ եւ երկու եվրոպացիներ: