Տավուշի մարզում, մայիսի 12-ին, ժամը 04.00-ի սահմաններում, «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Ֆիոլետովո-Դիլիջան ճանապարհի 7-րդ կմ-ին շրջվել եւ ընկել է Աղստեւ գետը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը` 31-ամյա Պավել Զաբորկինը, տեղում մահացել է:

Կատարվում է քննություն: