Երեւանում, մայիսի 13-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Բոգդան» մակնիշի ավտոբուսը «Մալաթիա» գյուղմթերքների շուկայի դիմաց վրաերթի է ենթարկել շուկայի ավտոկանգառի հսկիչին` 63-ամյա  Արմեն Գալստյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 17.40-ին, Ա. Գալստյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվում է քննություն: