Երեւանում, մայիսի 13-ին, ժամը 00.05-ին, Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ Վաղարշյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2121» (ՆԻՎԱ), BYD եւ Kia մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-2121»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























