Վայոց ձորի մարզի Գետափի գյուղից, մայիսի 13-ին տեղեկացրել են, որ ժամը 10.30-ի սահմաններում գրանցված առատ տեղումների պատճառով գյուղում առաջացել է սողանք, ինչի հետեւանքով արգելափակվել է հանդամասեր տանող ճանապարհը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, փ/ծ մայոր Հ. Մարգարյանը:

Սողանքի մասին տեղյակ է պահվել Վայոց ձորի մարզպետարանը: Կստեղծվի հանձնաժողով` սողանքային գոտին ուսումնասիրելու եւ հասցված վնասի չափը գնահատելու համար: