Վայոց ձորի մարզից մայիսի 12-ին հայտնել են, որ ժամը 18.10-ի սահմաններում Ռինդ գյուղի մոտակայքում օձի խայթոցից Եղեգնաձորի հիվանդանոց է տեղափոխվել 4-ամյա Անահիտ Ազիզյանը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ բժիշկների` երեխայի առողջական վիճակը գնահատվել է բավարար: