Լոռիի մարզի Մարգահովիտ գյուղից տեղեկություն է ստացվել, որ մայիսի 12-ի երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում տեղացած ուժեղ կարկուտը վնասել է գյուղի պտղատու այգիներն ու ցանքատարածքները:
Պատճառված վնասի չափերը ճշտվում են:
Դրանից մեկ օր առաջ Արարատի մարզի Այգավան գյուղից տեղեկություն էր ստացվել, որ ժամը 15.40-ից մինչեւ 15.43-ը գյուղում կարկուտ է տեղացել: Կարկտահարվել են նաեւ Նոր Կյանք, Նոր Ուղի, Ոսկետափ եւ Փոքր Վեդի գյուղերը:
Պատճառված վնասի չափը ճշտվում է: Տարածքը սպասարկող ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի հակակարկտային կայաններից իրականացվել է 9550 կրակոց:




























