Երեւանում, մայիսի 13-ին, ժամը 19.39-ի սահմաններում դեղորայքային թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Շիրակի 58 շենքի 37-րդ բնակարանի բնակչուհի` 23-ամյա Մարիա Աբրահամյանը:

Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բավարար է:

Դրանից մեկ օր առաջ Նուբարաշեն վարչական շրջանի ավտոշուկայի մոտից դեղորայքային թունավորման նախանշաններով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Խարբերդ գյուղի Այգեգործների 1 տան բնակիչ` 22-ամյա Սարգիս Սաֆարյանը:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծանր է:

Նույն օրը,  ժամը 09.30-ին դեղորայքային թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Պ. Սեւակի փողոցի 31 տան բնակչուհի` 18-ամյա Անի Հովհաննիսյանը: Ըստ բժիշկների`  տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

Մայիսի 11-ին «1-03» ծառայությունից հայտնել են, որ ացետոնից թունավորումով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Շահումյան 32 տան բնակչուհի` 2 տարեկան Մերի Ղազարյանը:

Ստանալով առաջին բուժօգնություն՝ երեխան դուրս է գրվել հիվանդանոցից:

Նույն օրը Լոռիի մարզից տեղեկացրել են, որ ժամը 21.05-ին սնկից թունավորումով Վանաձորի առողջապահական կենտրոն է տեղափոխվել Ալավերդիի բնակիչ, 27-ամյա Մ. Թամրազյանը:

Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

Նույն օրը, ժամը 23.25-ին դեղորայքային թունավորումով Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Երեւանյան խճուղու 147ա շենքի բնակիչ` 55-ամյա Մ. Մինասյանը:

Ըստ բժիշկների` նրա առողջական վիճակը ծանր է: