Հայ հեղափոխական դաշնակցությունը խորհրդարանական ընտրություններում, տոկոսային հարաբերակցությամբ, մարզերում եւ Երեւանում ստացել է համեմատաբար հավասարաչափ աջակցություն:

NEWS.am-ը ներկայացնում է ՀՅԴ-ի արդյունքները տոկոսային հարաբերակցությամբ` ըստ մարզերի, նվազման կարգով (տոկոսային ցուցանիշը հաշվվում է մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքական կուսակցություններին եւ դաշինքին տրված 100% «կողմ» ձայներից):

Վայոց ձորի մարզ – 6,79%

Գեղարքունիքի մարզ – 6,67%

Տավուշի մարզ – 6,2%

Երեւան քաղաք – 6,18%

Արմավիրի մարզ – 6,16%

Արարատի մարզ – 5,38%

Լոռիի մարզ – 5,38%

Արագածոտնի մարզ – 5,37%

Սյունիքի մարզ – 5,23%

Շիրակի մարզ – 4,73%

Կոտայքի մարզ – 4,72%