Անցյալ ամիս Վիեննայում տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են պատերազմի դադարեցման և խաղաղության հնարավոր պայմանները։ Այս մասին գրում է Bloomberg-ը։
Ըստ աղբյուրների՝ հանդիպմանը մասնակցել են Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Թիմ Բարոուն, Գերմանիայի նախկին պետքարտուղար Մարկուս Էդերերը և ֆրանսիացի փորձառու դիվանագետ Պիեռ Վիմոնը։
Աղբյուրները հրաժարվել են հայտնել հանդիպմանը ներկա Կրեմլի նախկին պաշտոնյայի անունը։





























