Հայաստանի ընտրություններում իշխող կուսակցության` ՀՀԿ-ի հաղթանակը դրական նշանակություն ունի, քանի որ «այն որոշակի աստիճանի քաղաքական կայունություն եւ ժառանգականություն է ապահովում»: Այս մասին, ըստ Bloomberg գործակալության, ասված է Moody’s Investors Service-ի փորձագետների շաբաթական զեկույցում:

«Հայաստանի նոր կառավարության համար գլխավոր մարտահրավերները կապված են աշխարհաքաղաքական տեսանկյունից զգայուն ԼՂ խնդրի, ինչպես նաեւ հարեւան Թուրքիայի հետ փակ սահմանի հետ»,-ասված է զեկույցում:

Փորձագետները ենթադրում են, որ այդ հարցերի լույսի ներքո իշխանության ժառանգականությունը դրական գործոն է:

Նշենք, որ Moody’s-ը Հայաստանին տրամադրել է Bа2 վարկանիշ` բացասական կանխատեսմամբ: