Պարզվել են Ստավրոպոլում դպրոցական ավտոբուսի մասնակցությամբ խոշոր վթարի հանգամանքները: Մեղադրանք կներկայացվի «ՄԱՆ» ավտոբուսի 42-ամյա վարորդ Մուհամեդ Շիկոբազովին:
Նախնական վարկածով` երկհարկանի ավտոբուսը բարձր արագությամբ տառացիորեն սրբել է երեխաներով լի «ՊԱԶ» ավտոբուսը, որը կանգնած է եղել ճանապարհի կողնակին, հաղորդում է Life News-ը:
Իրավապահների խոսքով` մայրուղում, որտեղ պատահել է վթարը, եղել է արագությունը սահմանափակող նշան` 30 կմ/ժ: Սակայն փորձաքննությունը ցույց է տվել, որ «ՄԱՆ»-ի արագությունն այդ պահին հասել է 100 կմ/ժ-ի:
«ՊԱԶ» ավտոբուսի վարորդ Վալերի Կուրդամովը պատմել է, որ, տեսնելով իրեն վազանցող «Գազելը» եւ նրա հետեւից ընթացող երկհարկանի ավտոբուսը, մեքենան կանգնեցրել է կողնակին:
Այնուհետեւ նա տեսել է «ԳԱԶԵԼ»-ը եւ հաջորդ վայրկյանին ՄԱՆ-ը մեծ արագությամբ բախվել է երեխաների ավտոբուսին:
Հիշեցնենք, որ դպրոցական ավտոբուսի մասնակցությամբ վթարը տեղի էր ունեցել Ստավրոպոլի երկրամասում: Մանկական երաժշտական դպրոցի աշակերտները Կաբարդինո Բալկարիայի Էլբրուսկի շրջանից ուղեւորվում էին Ժելեզնովոդսկի երաժշտական մրցույթին:
Բախման հետեւանքով զոհվել է 4 մարդ, եւս 20-ը` վիրավորվել:
Ինչպես հայտնոմ է «ՌԻԱ Նովոստին», բժիշկները որոշել են Մոսկվա ուղարկել 4 երեխաների, որոնք ավելի շատ են տուժել Ստավրոպոլի խոշոր վթարից:




























