Մայիսի 14-16-ը Երեւանում է գտնվելու Կորեայի Ազգային ժողովի փոխնախագահ Հոն Ջաե Հյոնի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր` մայիսի 14-ին, պատվիրակությունը կհանդիպի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի եւ Հայաստան-Կորեա բարեկամության խմբի անդամների հետ:

Մայիսի 15-ին  խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի 1915 թ. ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, կլինի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Այցի ընթացքում Կորեայի ԱԺ պատվիրակությանը կընդունի Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, խորհրդարանականները կայցելեն նաեւ Մատենադարան: