Ուկրաինական Դոնեցկում փողոցներից հավաքել են բետոնե աղբամանները. նման քայլի պատճառը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի այցն է քաղաք:

Ինչպես տեղեկացնում է «Օստրովը», հասարակական տրանսպորտի կանգառների շուրջը ասֆալտին միայն մնացել են ավանդաբար այնտեղ կանգնեցված աղբատարների կեղտոտ լաքաները:

Ուկրաինայի աղբարկղերի նկատմամբ ուշադրությունն աճել էր Դնեպրոպետրովսկում վերջերս տեղի ունեցած պայթյունների շարքի հետեւանքով, որոնց ժամանակ աղբարկղերում պայթուցկներ էին տեղադրվել: Դրանից հետո աղբարկղերը հավաքվել էին քաղաքի կենտրոնից:  Նույնն է տեղի ունենում նաեւ Կիեւում, այնտեղ բետոնե աղբարկղերն սկսել են փոխարինել աղբի համար նախատեսված պոլիէթիլենային  տոպրակներով:

Նախագահի ուղու ամբողջ երկայնքով Դոնեցկում յուրաքանչյուր 300 մ-ը մեկ  ոստիկաններ են հերթապահում: