Պարզվել է մայիսի 13-ին ինքնասպանություն գործած երիտասարդի ինքնությունը: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, նա 21-ամյա Ազատ Սարգսյանն է: Առայժմ հայտնի չեն ինքնասպանություն գործելու դրդապատճառները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Երեւանում, մայիսի 13-ին, ժամը 16:35-ին, տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դիակ է հայտնաբերվել:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:
Ժամը 17:30-ին փրկարարները Հրազդանի կիրճի ժայռոտ հատվածից դուրս են բերել նրա դին:




























