Wildberries-ը չի պատրաստվում իր հիմնական լոգիստիկ կարողությունները դուրս հանել Ռուսաստանից: Ընկերության պահեստների կառուցումն ընթանում է ըստ պլանի, իսկ մյուս երկրներում շարունակվում է լոգիստիկ ցանցի ընդլայնումը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Wildberries-ի և Russ-ի (RWB) միավորված ընկերության մամուլի ծառայությունից:

«Մամուլի այն բոլոր հրապարակումները, թե իբր արագացվում են շինարարության տեմպերը կամ հիմնական լոգիստիկ կարողությունները տեղափոխվում են Ռուսաստանից դուրս, համարում ենք իրավիճակի անհարկի էմոցիոնալ թեժացում, ինչը չի արտացոլում մեր բիզնես գործընթացների էությունը», — մեկնաբանել են մամուլի ծառայությունում:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ Wildberries-ը համակարգված աշխատանք է տանում իր ներկայության երկրներում լոգիստիկ ենթակառուցվածքներն ընդլայնելու ուղղությամբ: Պահեստների կառուցումն ընթանում է նախատեսված ժամանակացույցով: