Ադրբեջանը շինծու մեղադրանքների շնորհիվ կշարունակի Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի հետապնդումը։

Մասնավորապես, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել զինվորական դատարանի ապօրինի որոշումը՝ մերժելով ԼՂՀ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացրած բողոքները։