Ընթանում է գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով Հակակոռուպցիոն դատարանի նիստը։

Հիշեցնենք, որ Կարապետյանը կալանավորվել էր անցյալ տարվա հունիսի 18-ին։ Նրան մի շարք մեղադրանքներ են առաջադրվել՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բնույթի։ Կալանավորման համար առիթ էր դարձել Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանությանն ուղղված հայտնի հայտարարությունը։ Ներկայումս Կարապետյանը գտնվում է տնային կալանքի տակ։