Canon ճապոնական ընկերկությունը նախատեսում է անցնել իր թվային  սարքերի արտադրության ամբողջովին ավտոմատացման: 

Արտադրությունում այլեւս ձեռքի աշխատանք չի լինի արդեն 2015 թվականին, հայտնում է  gazeta.ru-ն` հղում անելով The MarketWatch-ին:

Ընդ որում, Canon-ի ղեկավարությունը վստահեցնում է, որ  չի պատրաստվում աշխատանքից ազատել մարդկանց, այլ  տեղափոխում է նրանց ուրիշ ստորաբաժանումներ:

Canon խումբը  համախմբում է 198 ընկերություններ ամբողջ աշխարհում: Վաճառքի ամենամեծ մասն ընկնում է  արտադրության երկու առաջատար բաժիններին`  տպիչները եւ եւ պատճենող սարքերը: Canon-ն աշխարհում լուսանկարչական սարքերի   ամենախոշոր արտադրողն է, տպիչների արտադրությամբ ընկերությունն զբաղեցնում է  երկրորդ տեղը: