Ամերիկյան Նեշվիլ քաղաքի բնակիչը որոշել է շտկել 54 տարի առաջ գործած հանցանքը եւ զբոսայգի է վերադարձրել 54 տարի առաջ գողացած հորտենզիայի թուփը:

73-ամյա Բիլ Թիթլեֆը պատմել է, որ 18 տարեկանում շատ է ցանկացել կնոջն ուրախացնել գեղեցիկ ծաղիկներով, բայց փող չի ունեցել: Այդ պատճառով նա ընկերոջ հետ մթան քողի ներքո  եկել է քաղաքային զբոսայգի եւ հողից հանել խամրած  վարդագույն հորտենզիայի թուփը, որի գեղեցկությամբ վաղուց էր հիանում, հաղորդում է բրիտանական Daily Mail թերթը:

Այն ժամանակ թփի գողության գործը մնացել էր չբացահայտված, բայց ավելի քան կես դար անց ծաղիկների առեւանգողը մտածել է, որ շուտով կանգնելու է Գերագույն դատարանի առաջ եւ որոշել է շտկել իրավիճակը: Այժմ թուփը, որը ամուր արմատներ ունի Թիթլեֆի մոր Քենթուքի նահանգում գտնվող ագարակում, կրկին իր գեղեցկությամբ ուրախացնում է Նեշվիլի քաղաքային զբոսայգու այցելուներին: