Բելառուս գեներալ-մայոր Պյոտր Տիխոնովսկին ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբի պետի պաշտոնից: Այդ մասին ասվում է կազմակերպության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Նրա փոխարեն նշանակվել է Ղազախստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Սակեն Ժասուզակովը: Ընդ որում, նա պահպանելու է իր պաշտոնները Ղազախստանի պաշտպանության նախարարությունում:

Ժասուզակովը Ղազախստանի Պն առաջին փոխնախարարն է եւ շտաբների պետերի կոմիտեի ղեկավարը 2010թ. մարտից:

ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջւիկստանն ու Ուզբեկստանը: Մայիսի 15-ին լրանում է ՀԱՊԿ 20-ամյակը: