Պերուի եւ Չիլիի սահմանին  մայիսի 14-ին, 6,0  մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:

Ինչպես ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը վկայակոչելով հաղորդում է  Reuters-ը, գրանցվել են ստորերկրյա երկու ցնցումներ` 5,9 եւ 6,0 մագնիտուդ հզորությամբ:

Ինչպես Չիլիի համալսարանի օդերեւութաբանական ծառայությանը հղում անելով հայտնում է  «Ինտերֆաքսը», ցնցման ուժգնությունը նվազագույնը   6,4 բալ էր ` Ռիխտերի սանդղակով: Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Չիլիի հյուսիսային Պուտրե քաղաքից 139 կմ արեւմուտք:

Չիլիական Radio Cooperativa ռադիոկայանի տվյալներով` երկրաշարժը տեղի բնակիչներին վնասներ չի հասցրել: Ցունամիի առաջացման վտանգի նախազգուշացում չկա: