Այսօր՝ օգոստոսի 6-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում։ Ժամը 21:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասում՝ ժողովրդին հայտնի 3-րդ գյուղի տարածքում գտնվող աղբավայրում, հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ։

Կրակն ու ծուխը տեսանելի են անգամ մի քանի կիլոմետրից։

Այս պահին հրշեջները պայքարում են կրակի տարածման դեմ։