Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները հանդիպում են ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։

Այդ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Միջկառավարական հանդիպումը կազմակերպվել էր շատ բարձր մակարդակով, և ես ուրախ եմ դրա համար։ Պետք է ասեմ, որ ես արդեն ութ տարի է, ինչ այցելում եմ Չալպան-Աթա, և վերջին մի քանի տարիների ընթացքում անզեն աչքով տեսանելի է, թե ինչ ակտիվ զարգացումներ են տեղի ունենում այստեղ։ Ներդրումային ծրագրերը հստակորեն իրականացվում են։ Եվ պետք է նշեմ, որ սա իսկապես հաջողություն է Ղրղզստանի համար, ձեր անձնական հաջողությունը և Ղրղզստանի կառավարության հաջողությունը։

Մենք, իհարկե, ուրախանում ենք այս հաջողություններով, քանի որ մեր երկրների զարգացումը նոր հնարավորություններ է բացում մեր հարաբերությունները խորացնելու համար»։