Եվրամիության երկրների արտգործնախարարները պայմանավորվել են ընդունել Սիրիայի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ:

Որոշում էր կայացվել սառեցնել երկու ընկերությունների  եւ երեք անձանց ակտիվները, որոնք կասկածվում են Բաշար Ասադի վարչակարգը հովանավորելու մեջ: Բացի դրանից,  պատժամիջոցները նրանց համար արգելք են սահմանում ԵՄ-ի երկրներ մուտք գործելիս, հայտնում է «utro.ru»-ն:

Սա արդեն պատժամիջոցների 15-րդ փաթեթն է Սիրիայի իշխանությունների դեմ, որտեղ տարուց ավելի է շարունակվում է զինված հակամարտությունը կառավարական զորքերի եւ ընդդիմության միջեւ:

Ընդ որում, ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ ԵՄ-ը կշարունակի պատժամիջոցներ կիրառել Սիրիայի ղեկավարության դեմ այնքան ժամանակ,  քանի դեռ չեն դադարեցվել ճնշումները քաղաքացիական բնակչության նկատմամբ: