Իսլանդիան և Չեռնոգորիան կարող են միասին մտնել Եվրամիություն՝ 2028 թվականի համատեղ փաթեթի շրջանակում, եթե Իսլանդիան քվեարկի անդամակցության սառեցված բանակցությունների վերսկսման օգտին։ Այս մասին հայտնել է Politico‑ն։

Քանի որ Իսլանդիան արդեն Եվրոպական տնտեսական գոտու և Շենգենյան գոտու մաս է կազմում, ԵՄ օրենսդրության զգալի մասն արդեն ներառված է նրա ազգային իրավական համակարգում։

Եվրոպական հանձնաժողովի աղբյուրները ենթադրում են, որ Իսլանդիայի տնտեսական հզորությունը նրան թույլ կտա դառնալ ԵՄ բյուջեի մաքուր դոնոր, ինչը կարող է օգնել հավասարակշռել այլ զարգացող անդամ պետությունների ընդգրկումը։