Երեւանի դպրոցներում այս տարի վերջին զանգը կհնչի մայիսի 25-ին, որի հետ կապված քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարել է խիստ ուշադրություն դարձնել ինչպես դպրոցներում դրամահավաքության կանխարգելմանը, այնպես էլ նախատեսվող միջոցառումների ժամանակ շրջանավարտների անվտանգության ապահովմանը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադառնալով հանրակրթական դպրոցների ջեռուցման խնդրին, քաղաքապետը հանձնարարել է սեղմ ժամկետում գույքագրել եւ ներկայացնել մայրաքաղաքում ջեռուցման կարիք ունեցող դպրոցների ցանկն ու անհրաժետ աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը: «Խնդիրն այս տարի պետք է ամբողջությամբ լուծում ստանա»,-ընդգծել է քաղաքապետը, միաժամանակ հանձնարարելով նաեւ հետեւողականորեն իրականացնել նաեւ գրադարանների եւ առողջապահական հաստատությունների համար նախատեսված ջեռուցման ծրագիրը:




























