Հայաստանի 2 օդանավակայաններից` «Զվարթնոց» եւ «Շիրակ», 2012 թ. հունվար-ապրիլին մեկնել է 249.9 հազ. ուղեւոր, ժամանել` 199.9 հազարը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կայքէջը:
Ընդհանուր առմամբ` մեկնողների եւ ժամանածների բացասական սալդոն 2012 թ. 4 ամսվա կտրվածքով կազմում է 50 հազ., 2011 թ. 44.8 հազ.-ի համեմատ:
Նշենք, որ ուղեւորափոխադրության 95 %-ից ավելին իրականացվում է «Զվարթնոց» օդանավակայանով:




























