Մոսկվայի դատախազությունը չեղյալ է համարել մայիսի 6-ին, ոստիկանի կողմից «Միլիոնների երթի» մասնակցին ծեծի ենթարկելու փաստի առթիվ քրգործ հարուցելու մասին որոշումը: Հիշեցնենք, որ ծեծի ենթարկված տղամարդում սկզբում հղի կնոջ հետ էին շփոթել: Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները գրել էին, որ Ռուսաստանի կոմկուսի կայքում տեղադրված տեսահոլովակում երեւացել էր, թե ինչպես էր ՕՄՕՆ-ականը ծեծի ենթարկում հղի կնոջը, սակայն հետո պարզվել էր, որ նա տղա ուսանող է` Նիկոլայ անունով:

Դատախազության որոշման մեջ ասվում է, որ ոստիկանների կողմից ոչ մի հղի կին ծեծի չի ենթարկվել, իսկ միջադեպը տեղի է ունեցել ոստիկանության աշխատակցի եւ Նիկոլայ անունով մի ուսանողի միջեւ, ովքեր նախաքննության ընթացքում չեն պարզվել եւ չեն հարցաքննվել:

Թե ինչ պատճառով է «սեռի փոփոխությունը» փոխել դաժան ՕՄՕՆ-ականի նկատմամբ վերաբերմունքը, ոչ ոք դատախազությունում հոդաբաշխ բացատրություն չի տվել, գրում են ռուսական լրատվամիջոցները: