Կոլումբիայում հանցագործները ուժեղ ներգործող թմրանյութ են օգտագործում, որը մարդկանց վերածում է ձեռնասուն զոմբիների, ովքեր պատրաստ են ազատվել իրենց ունեցվածքից եւ փողերից: Թմրանյութը, որ բժիշկներին հայտնի է սկոպոլամին անունով, Հարավային Ամերիկայում կնքել են «Սատանայի շունչ» անունով:
Այն կարելի է խառնել ուտելիքի կամ խմիչքի մեջ, չունի համ եւ հոտ: Լրագրողների հետ զրույցում կոլումբիացի թմրավաճառներից մեկն ասել էր, թե սկոպոլամինի մեկ գրամը նման է հերիոնի մեկ գրամին, սակայն ավելի վատն է, քան սիբիրյան խոցը: Բոգոտայում կարելի է հարյուրավոր պատմություններ լսել, թե ինչպես են մարդիկ զրկվում փողերից, բռնաբարվում կամ անգամ մնում առան օրգանների, եւ միաժամանակ ոչինչ չեն հիշել:
Զոհերից մեկը պատմել է, որ փողոցում իրեն տղամարդ է մոտեցել եւ խնդրել ցույց տալ ճանապարհը: Աղջիկն ուղեկցել է նրան, իսկ ճանապարհին խմել անծանոթի հյուրասիրած հյութը: Թմրանյութի ազդեցության տակ նա հանցագործին բերել է իր տուն, օգնել, որ նա հավաքի թանկարժեք իրերը, փողն ու թվային խցիկը: Ընդ որում, նա համարում է, որ դեռ լավ է պրծել: Թմրանյութի գերդոզավորումը հանգեցնում է մահվան:
Սկոպոլամինի պատմությունը Կոլումբիայում հասնում է մինչեւ իսպանական կոնկիստադորների ժամանակաշրջանը: Հին առասպելների համաձայն, ցեղերը օգտագործում էին այն, ստրուկներին կամ մեռած առաջնորդների կանանց կենդանի թաղելու համար:
Նացիստական հանցագործ Յոզեֆ Մենգելեն թմրայութն օգտագործում էր հարցաքննությունների ժամանակ: Այն լայնորեն կիրառվել է նաեւ ԿՀՎ-ի կողմից «Ռասը պատերազմի» տարիներին:




























