Սյունիքի մարզի Գորիս քաղաքում 39-ամյա Լուսինե Հ.–ին իր բնակարանում կախված են գտել. վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից եւ նշեցին, որ կատարվում է նախաքննություն:
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 12-ին: NEWS.am-ի տեղեկություններով, երիտասարդ կինն ուներ 2 երեխա եւ առաջիկայում պետք է տեղի ունենար մեծ որդու վերջին զանգը:




























