Ռուսաստանում ադրբեջանցին փորձել է կողոպտել իր համերկրացուն եւ դանակի հարված ստացել կրծքին:

ՆԳՆ Պետերբուրգի եւ Լենինյան շրջանի գլխավոր վարչության մամուլի ծառայության փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել մայիսի 12-ին: Ոչ մի տեղչաշխատող, առանց գրանցման Սանկտ-Պետերբուգում բնակվող 38-ամյա ադրբեջանցին անհայտ մարդկանց հետ միասին հարձակվել է անցորդի վրա: Սպառնալով դանակով, նրանք 21-ամյա անցորդից, ով նույնպես ադրբեջանցի է, խլել են 50 հազար ռուբլի, հաղորդում է «Բալտինֆոն»:

Տուժածը ակտիվ դիմադրություն է ցույց տվել, խլել դանակը եւ դրանով հարվածել նրանցից մեկի կրծքին: Վերջինիս ավելի ուշ կտրող-ծակող վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց:

Անհայտ հանցագործը դեպքի վայրից դիմել է փախուստի: