Տաջիկստանում սեփական սոցիալական ցանցն են ստեղծել` Socialnet.tj-ն: Այս մասին, այսօր` մայիսի 14-ին, լրագրողներին հայտնել է սոցցանցի ստեղծողներից մեկը` Խուջանդի համալսարանի ուսանող Ֆիրդավս Երմատովը:
Հիմնական խնդիրը եղել է Տաջիկստանի բոլոր բնակիչների միավորումը, ներառյալ նրանց, ովքեր ժամանակավորապես գտնվում են օտար երկրներում, օրինակ ռուսական «օդնոկլասսնկի.ռու»-ում:
«Տաջիկների շարքում շատ են նրանք, ովքեր սովորում ու աշխատում են երկրի սահմաններից դուրս: Մենք ցանկանում ենք, որպեսզի նրանք հեշտությամբ մեր կայքում գտնեն իրենց ընկերներին: Բոլոր երկրները ունեն իրենց ազգային սոցիալական ցանցերը եւ տաջիկներն էլ պետք է ունենան իրենցը»,-ասել է Երմատովը, հաղորդում է «ՄԻՌ»-ը:
Տաջիկստանում Facebook-ից օգտվողների թիվը կազմում է 35 հազար: Մարտին Տաջիկստանի իշխանությունները սահմանափակել էին Facebook-ի հասանելիությունը, որից հետո Տաջիկստանի իշխանություններին քննադատել էին ԵԱՀԿ-ն եւ տեղի լրագրողները:
Մարտի կեսերին Facebook-ի հասանելիությունը վերականգնվել էր:




























