Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն, այսօր` մայիսի 14-ին, օպերատիվ տվյալներ իրացնելիս Արտաշատ քաղաքի Օգոստոի 23-ի փողոցից ՔՀԳՎ բերման են ենթարկել 30-ամյա Արման Հարությունյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ` 2009թ փետրվարի 2-ից նա ՌԴ Մոսկվայի մարզի ՆԳԳՎ-ի կողմից հետախուզվում է ՌԴ Քրօրի 105 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության մեղադրանքով): Արման Հարությունյանի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզման նախաձեռնողին:




























